Թեստ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ։ Ուղեղի մարզանք

18
Created on By quiz123456

Տրամաբանության ԹԵՍՏ։ Ուզու՞մ եք ստուգել Ձեր տրամաբանությունը՝ ուրեմն անցեք այս թեստը.

1 / 10

Փոքրիկ լճակում լողում էր ջրաշուշանը: Ամեն օր այն մեծանում էր 2 անգամ: 28-րդ օրը ջրաշուշանը զբաղեցրեց ամբողջ լճակը: Ո՞ր օրն էր ջրաշուշանը զբաղեցնում լճակի կեսը․

2 / 10

Հաջորդականության մեջ ո՞ր թիվը պետք է լինի հաջորդը՝ 4 16 5 25 6 36 7 49 8 _

3 / 10

Տարվա ո՞ր ամիսն ունի 28 օր

4 / 10

Քառակուսի սենյակի ամեն անկյունում նստած է մեկ կատու, ամեն կատվի դիմաց նստած է մեկ կատու, և ամեն կատվի պոչի վրա նստած է մեկ կատու։ Ընդամենը քանի կատու կա սեմյակում

5 / 10

Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ՝ Կարենից:Արամը բարձրահասակ է Գոռից և ցածրահասակ՝ Վահեից:Ո՞վ է ամենաբարձրահասակը:

6 / 10

Դասարանում կա 30 աշակերտ:Նրանք նստած են զույգերով, ընդ որում յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, իսկ աղջիկների ուղիղ կեսի կողքին նստած է տղա:Քանի՞ տղա կա դասարանում:

7 / 10

Կարենը՝ Արմենի հայրն է, Գևորգը՝ Կարենի հայրն է: Ո՞վ է Գևորգը Արմենի համար․

8 / 10

Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․

1,1,2,3,5,8,13․․․

9 / 10

Մրջյունը բարձրանում է 10 մետրանոց ծառը: Ամեն ցերեկ բարձրանում է 5 մետր, ամեն գիշեր՝ քնած ժամանակ, իջնում 4 մետր: Քանի՞ օրից մրջյունը կհասնի ծառի գագաթին:

10 / 10

Կա 10 բադ:Դրանցից 5-ը ձու է ածում ամեն օր, մնացած 5-ը՝ օրումեջ:Քանի՞ ձու կածի այդ 10 բադը 10 օրում:

Your score is

The average score is 51%

0%

Author: quiz123456

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։