Տիեզերագնացություն

Ուսումնասիրելով երկնային մարմինները՝ մարդու գլխում հարց է ծագել․ արդյոք հնարավոր չէ՞ այցելել այդ մարմինները։ Մոտ 150 տարի առաջ ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը գրել է երևակայական մի վեպ, որի հերոսներն իբր թնդանոթի արկով ճանապարհորդություն են կատարել դեպի Լուսին։ Նա ցույց տվեց հիմնական ուղղությունը, որի զարգացմամբ պիտի սկսվեր Տիեզերքի նվաճումը։ Մեծ դեր ունեցավ ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին(1857-1935)։ Նա համարվում է տիեզերագնացության հիմնադիրը։

16 տարեկանում, երբ նա կարդաց Ժյուլ Վեռնի “Ճանապահորդություն դեպի լուսին” ֆանտաստիկ վեպը, որոշեց զբաղվել տիեզերանավ կառուցելու գործով։ 1883 թ. նա փորձարկեց ռեակտիվ տիեզերանավի աշխատանքի իր գաղափարը բացելով բարձր ճնշման օդով լցված կաթսան և այն տեղից շարժվեց։ Այստեղից նա եզրակացրեց, որ դուրս եկող գազի ճնշումը փոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել կաթսայի արագությունը։ Այդ սկզբումքով կառուցված իր առաջին շարժիչը նա ստեղծեց 1898 թ.: Ապա նա հրատարակեց մի հոդված, որտեղ մաթեմատիկորեն հիմնավորեց իր գաղափարը։ Այդ բանաձևը գիտության մեջ մտավ որպես ՙՑիոլկովսկու բանաձև՚ և դարձավ տիեզերագնացության հիմքը։ Նրանք մտածում էին, որ կարելի է հրթիռով հաղթահարել երկրի ձգողական դաշտն տիեզերանավ դուրս բերել ու դուրս գալ տիեզերք։ Սկզբում այդ տիեզերանավը պետք է պտտվեր երկրի ձգողական դաշտում, ինչպես լուսինը ապա լքեր այն։

Իր մահից մեկ տարի առաջ ի մի բերելով բոլոր աշխատանքները նա սահմանեց այն հիմունքները, որոնց վրա հետագայում կառուցվեցին երկրի ձողական դաշտը հաղթահարող տիեզերանավերի շարժիչները։

Առաջին անգամ հրթիռը հաղթահարեց երկրի ձգողական դաշտը 1957 թվականին։  Խորհրդային Միությունը կարողացավ երկրի շուրջ ուղեծիր դուրս բերել Սպուտնիկ-1 մի փոքրիկ մետաղյա թիթեղից պատրաստված գունդ, որը ռադոալիքներով կապվում էր երկրի հետ։ Այն պտտվում էր երկրի մակերևույթից մոտավորապես 300 կմ բարձրության վրա։

Ապա, հաջորդ տարի ամերիկացիները լուսին ուղարկեցին հետազոտական մի մեքենա, որը 45 վայրկյան շարժվեց լուսնի մակերևույթով։ Բայց մարդիկ միշտ ձգտել են իրենք թռչել և 1957 թ.-ից այդ նպատակով սկսեցին փորձարկել տարբեր կենդանիներ։ Այդ տարի Լայկա անունով շունը դարձավ առաջին կենդանին, որ թռավ տիեզերք։

Առաջին մարդը, որ տիեզերանավով թռավ ռուս Յուրի Գագարինն էր։ Նա երկրի ձգողական դաշտը հաղթահարեց 1961 թ. ապրիլի 12-ին։ Նրա տիեզերանավը 108 րոպեում մեկ պտույտ գործեց երկրի շուրջն ու վայրէջք կատարեց։ Այդ օրը նշվում է որպես տիեզերագնացության օր։ Հետագայում հարյուրավոր տիեզերագնացներ դարձան երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակների բնակիչներ, իսկ այսօր երկրի շուրջը գործում է տիեզերակայան մի հսկա շենքի չափեր ունեցող կոնստրուկցիա, որտեղ հետազոտական աշխատանքներ են կատարում տարբեր երկրների տիեզերագնացներ և գիտնականներ։

1969 թ. ամերիկացիները կարողացան մարդ իջեցնել լուսնի մակերևույթի վրա։ Առ այսօր դեպի լուսին կատարվել է 11 արշավանք։ Տիեզերագնացությունը նաև մեծ դեր ունի գիտւության զարգացման համար։ Տիեզերքում գործում են բազմաթիվ լաբորատորիաներ, որոնք ուսումնասիրում են ոչ միայն Երկիր մոլորակը, նրա շրջակայքը այլ նաև արեգակնային համակարգից դուրս տիեզերքի խորքերը։

Author: quiz123456

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով