..ինչպիսի փայլուն անճաշակություն:
Դու ինձ հարցնում ես` կարո՞ղ եմ սիրել, Կարող եմ, սակայն, ես քեզ չեմ սիրում:
Տղամարդուն միտքն է առաջնորդում, Կնոջը` սիրտը, հազար տենչ սրտում:
Գլուխ չի հանի սատանան անգամ, Քանզի փոխվում է կինն հազար անգամ:
Չի կարող գայլի ոռնոցն ահավոր, Լուսնյակին շեղել իր ճամփից երբեք:
Փոփոխական են ողջ մտքերը մեր, Եվ կասկածելիս, կասկածում ենք դեռ:
Ամոթ է հարվածն ուղղել այն պահին, Երբ արդեն թույլ է քո հին թշնամին:
Պետք է պայքարել մինչև վերջ մարտում, Վերջին խոսքով են պարտության մատնում:
«Ասում էի, չէ՞…» խոսքն հանդիսավոր Որ բվի ահեղ կռինչ է կարծես:
Կիրքն է միշտ արգելք բարեկամության…