Մրջյունների մասին զարմանալի փաստեր

Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են։ Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից , սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից և թևավոր արուներից ու էգերից ։

Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք չեն քնում։

Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։

Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները։ Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին։ Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ։

Գոյություն ունեն մրջյուններ, որոնք համարվում են մեղրի կենդանի անոթներ։ Այս մրջյունները գաղութում ոչինչ չեն անում և պարարտանում են այլ մրջյունների հավաքած ամենահամեղ կերակուրներով։ Արդյունքում նրանք այնքան են ուռչում, որ դառնում են խաղողի հատիկի չափ։ Նրանց մարմինը լցված է լինում քաղցր հեղուկով։ Երբ գաղութում դժվար ժամանակներ են սկսվում, այս մրջյունները ետ են տալիս կերածը և այլ մրջյուններին կերակրում քաղցր հեղուկով։ Այս մրջյուններով սնվում են նաև այլ գաղութներից ժամանածները, այլ կենդանիներ, նույնիսկ անապատում բնակվող մարդիկ։

Մրջյունները հայտնի հովիվներ են։ Նրանք փնտրում են լվիճներ և խմում են նրանց մարմնից արտազատվող օգտակար հեղուկը։ Մրջյունները լվիճներին պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։ Մրջյունները հաճախ ուտում են նաև լվիճների թևերը, որպեսզի նրանք չկարողանան թռչել և հեռանալ։ Հայտնի է նաև որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց բները և պահում իրենց հարմար վայրում՝նրանց նեկտարից մշտապես օգտվելու համար։

Author: quiz123456

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով