Մոտիվացիա

ԱՐՆՈԼԴ ՇՎԱՑԵՆԵԳԵՐ / ՀԶՈՐ ՄՈՏԻՎԱՑԻԱ/ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԵՆ

Եթե դուք չունեք հստակ երազանք, թե ո՞ր ուղղությամբ եք շարժվում, եթե չունեք հստակ նպատակ, որով առաջնորդվում եք՝ դուք ուղղակի թափառում եք այս ու այն կողմ։ Բայց երբ դուք ունեք կոնկրետ երազանք ու կոնկրետ նպատակ, ամեն բան շատ ավելի հեշտ է։ Ես 20 տարեկանում մեկնեցի Լոնդոն և վերցրի “Միստր Տիեզերք” տիտղոսը՝ դառնալով ամենաերիտասարդ “Միստր Տիեզերք” տիտղոսակիրը աշխարհում։ Եվ դա տեղի ունեցավ, քանի որ ես ունեի կոնկրետ նպատակ։ Անդադար աշխատի՛ր և մի՛ լսիր քննադատողներին, մ՛ի լսիր նրանց քննադատությունները։ Սա է հաջողության բանալին։ Հաջողության իմ ճանապարհին ես միշտ լսել եմ այս արտահայտությունները՝ “Դա հնարավոր չէ, դա չի կարող տեղի ունենալ, դու չես կարող”։ Բայց երբ ինձ ինչ որ մեկն ասում էր “դա հնարավոր չէ”, ես լսում էի միայն “դա հնարավոր է”։ Ես ինքս ինձ անընդհատ ասում էի “ես կանեմ դա, անգամ եթե ինձնից առաջ ոչ ոք չի արել դա “։ Եվ գիտեք ինչ՝ ես արեցի դա, քանի որ Ես հավատում էի, որ կարող եմ լինել հաջողակ դերասան, կարող եմ լինել հաջորդ Չարլզ Բրոնսոնը, հավատում էի։ Ամբողջ ժամանակ ես աշխատում էի, աշխատում ու աշխատում։ Եվ հավատացեք չկա ոչ մի կախարդական փայտիկ, ոչ մի կախարդանք, կա միայն քրտնաջան աշխատանք։Ես բարկանում եմ երբ մարդիկ ասում են ժամանակ չկա։ Մենք բոլորս ունենք 24 ժամ։ 6 ժամ մենք քնում ենք, 8-10 ժամ աշխատում, 1-2 ժամ կորցնում ճանապարհի վրա, և 6 ժամ էլ դեռ մնում է։ Իսկ ինչպե՞ս եք անցկացնում դուք այդ 6 ժամը։ Պատկերացնու՞մ եք, եթե դուք կարդաք օրական 1 ժամ ընդամենը պատմության մասին, որքա՞ն բան կիմանաք 365 ժամում՝ 1 տարում։ Կամ ինչպսի արդյունքներ կունանաք դուք, եթե օրական 1 ժամ զբաղվեք ձեր բիզնեսով, որքա՜ն հաջողված բիզնես կունենաք դուք 365 ժամ հետո։

Աշխատե՛ք քրտնաջան, չկա ոչ մի կախարդական փայտիկ

Մարկ Տվեն

 «Այս պահից 20 տարի անց դու ավելի շատ կհիասթափվես ու կափսոսաս այն բաների համար, որ չես արել, քան այն բաների համար, որ արել ես: Քանդիր պարաններն ու լողա ապահով նավահանգստից: Բռնիր քամիներն ու լողա: Հետազոտի՛ր: Երազի՛ր: Հայտնագործի՛ր»:

Մուհամեդ Ալի / Անհնարինի մասին

 «Անհնարինը ուղղակի մի մեծ բառ է ,որն այս ու այն կողմ են շպրտում փոքր մարդիկ, ովքեր գտնում են, որ ավելի հեշտ է ապրել այն աշխարհում, որը տրվել է նրանց, քան հետազոտեն իրենց՝ այդ ամենը փոխելու կարողությունները: Անհնարինը փաստ չէ, դա կարիք է: Անհնարինը հայտարարություն չէ, այն հանդգնություն է: Անհնարինը հնարավոր է: Անհնարինը ժամանակավոր է: Անհնարինը ոչինչ է»։

Մարկ Տվեն / Բացասական մտքերի մասին

«Հանեք ձեր գլխից բացասական մտքերը, քաշեք դրանց ոտքերից, ձեռքերից, բայց կարողացեք հեռացնել դրանք ձեզնից»:

Այն, ինչի վրա դուք կենտրոնացած եք, որոշելու է այն, թե ինչպես են ընթանալու ձեր գործերը մոտ ապագայում: Եթե մտածեք միայն ձեր խնդիրների մասին, ապա ողջ կյանքը կապրեք՝ դրանց պատճառով տառապելով, մինչդեռ եթե կենտրոնանաք ինչ-որ կարևոր և օգտակար բանի վրա, հենց դրանց էլ կհասնեք կյանքում:

Ջոզեֆ Ադդիսոն

Ինչպես կյանքում հասնել հաջողության: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:

Ջեքսոն Բրաուն

Մ՛ի բողոքիր ժամանակի պակասից։ Քեզ տրված է նույնքան ժամանակ, որքան որ տրվել է Մայր Թերեզային, Լեոնարդո Դա Վինչիին, Թոմաս Ջեֆերսոնին և Ալբերտ Էյնշտեյնին։

 Ստիվ Ջոբս

«Եթե դուք աշխատում եք այն բանի վրա, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է, դուք ստիպված չեք լինի հարմարվել, Ձեզ առաջ կտանի ձեր երազանքը» ։

Մորին Դաուդ

«Այն պահին, երբ դուք համաձայնում եք ավելի քչին, քան այն ամենին, ինչին արժանի եք, դուք ստանում եք նույնիսկ ավելի քիչ, քան այն, ինչին համաձայնել եք» ։

Թոմաս Մոր

Առավոտյան արթնանալով՝ հարցրու քեզ. «Ի՞նչ պետք է անեմ ես այսօր»: Երեկոյան՝ քնելուց առաջ, հարցրու քեզ՝ «Ի՞նչ եմ ես արել»:

Հուլիոս Կեսար

Արդարացումները ստեր են, որոնք դուք ասում եք ինքներդ ձեզ: Դադարեք նվնվալ, բողոքել և ձեզ երեխայի պես պահել: Արդարացումները մարդուն աղքատ են դարձնում:

Մարկ Տվեն

Քսան տարի հետո դուք կափսոսաք այն բանի համար՝ ինչ չեք արել, այլ ոչ թե ինչ արել եք: Այդ պատճառով բարձրացրեք խարիսխները, հեռացեք խաղաղ նավահանգստից, որսացեք քամին առագաստներով: Հետազոտեք: Երազեք: Կատարեք բացահայտումներ:

Հենրի Ֆորդ

Երբ ձեզ թվում է, որ ինչ կատարվում է՝ ձեզ հակառակ է, հիշեք. ինքնաթիռը թռնում է քամուն հակառակ, այլ ոչ թե քամու հետ:

Ջարեդ Լետտո

Արա այսօր այն, ինչ մյուսները չեն ցանկանում անել: Վաղը կապրես այնպես, ինչպես մյուսները չեն կարողանում:

Ա. Սուվորով 

Այս կյանքում միայն նա կարող է հաղթել, ով կհաղթահարի իր վախը, ալարկոտությունն ու անվստահությունը։

 Թեդ Թյորներ 

Ես շատ եմ սիրում, երբ ինձ ասում են, որ ինձ մոտ որևէ բան չի ստացվի, որովհետև հաճույք եմ ստանում` տեսնելով, թե որքան են նրանք սխալվում` մտածելով, որ ես նույնիսկ չեմ փորձի դա անել: 

Աբրահամ Լինքոլն

Եթե ցանկանում եք հասնել հաջողության, շարունակեք հավատալ ինքներդ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշ ոչ ոք չի հավատում:

Ալբերտ Էյնշտեյն

Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա:

Թեոդոր Ռուզվելտ

Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:

Հարուն Ագացարացի

Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը:

Կ.Դ. Ուշինսկի 

«Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա»։

 Սենեկա 

«Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են»։

Շիլլեր

Մարդն աճում է այնքանով, որքանով որ աճում են նրա նպատակները”

Ջարեդ Լետո

Ցանկանալով և սպասելով հեռու չես գնա: Վեր կաց ու հետևիր երազանքիդ:

Ռիչարդ Բախ

Ամեն երազանք քեզ տրվում է իր իրագործման համար անհրաժեշտ ուժերի հետ միասին։ Այնինչ քեզ երևի դրա համար անհրաժեշտ կլինի աշխատել։

Թեոդր Ռուզվելտ

«Յուրաքանչյուր պահ որոշում կայացնելու առաջին լավագույն բանը, որ կարող ես անել, դա ճիշտ քայլ անելն է, մյուս լավագույն բանը սխալ քայլ անելն է, իսկ վատագույնը բանը, որ կարող ես անել, դա ոչինչ չանելն է»: 