Գիտե՞ք որտեղից է առաջացել բաժակներն իրար զրնգացնելու սովորույթը

Խմելուց առաջ բաժակները զրնգացնելու սովորույթն այսօր ոչինչ չի նշանակում: Մարդիկ տարբեր արարողությունների ժամանակ լցնում են իրենց բաժակները, ջերմ խոսքեր ասում` այս ամենն ամրագրելով բաժակների զրնգոցով: Մինչդեռ հնում եթե մեկը հրաժարվում էր զրնգացնել բաժակը, ապա նրա այդ արարքը ոչ միայն անքաղաքավարություն էր համարվում, այլև ոխերիմ թշնամություն առաջացնում նրա նկատմամբ:

Կարող է շատ ծայրահեղական հնչել, սակայն խմելուց առաջ բաժակները միմյանց խփելուն շատ լուրջ էին վերաբերվում: Հին ժամանակներում թունավորելու փորձերը համատարած էին: Թունավորում էին ծնողներին, եղբայրներին, մտերիմ բարեկամներին և ոչ միայն: Եվ այս ամենը արվում էր, անշուշտ, գահի, իշխանության համար: Հարուստներն անընդհատ կազմակերպում էին մեծ խնջույքներ, որոնց ժամանակ գինին հոսում էր: Եվ ահա հենց այստեղ` այս միջավայրում է ծնունդ առել այս սովորույթը:

Բաժակները մինչև վերջ լցված էին գինով, և երբ մարդիկ բաժակները զրնգացնում էին` խփելով միմյանց, անշուշտ, գինին մի բաժակից լցվում էր մյուսի մեջ: Թունավորած գինու դեպքում թունավորվում էին բոլորը: Համարվում էր, որ այն մարդիկ, ովքեր բաժակները շատ ուժեղ են հարվածում, ավելի վստահելի են:

Եթե մարդիկ լիովին չէին վստահում միմյանց, ապա միասին խմելու ժամանակ աչքերը միմյանցից չէին կտրում, և նրանցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր առաջարկել փոխանակել բաժակները: Եվ եթե մյուսը համաձայնում էր, ապա ժպիտով հանգիստ խմում էին գինին:

Այսօր գինու միջոցով թունավորելը տարածված չէ, բայց սովորույթը պահպանվել է` կորցնելով իր հիմնական իմաստը. հիմա այն զվարճանքի համար է կիրառվում: Այնուամենայնիվ, համարվում է, որ բաժակները զրնգացնելուց հրաժարվելը խոսում է մարդու` տվյալ անձի նկատմամբ ոչ լավ վերաբերմունքի և ոչ ազնիվ լինելու մասին: Որոշ տեղերում սգո և հիշատակի արարողությունների ժամանակ չի կարելի բաժակները զրնգացնել:

Author: quiz123456

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։